Հայաստան

Ըստ Մերցի` Գերմանիան ու Հայաստանն աշխատում են համագործակցության ակտիվ զարգացում ապահովել բոլոր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Ըստ Մերցի` Գերմանիան ու Հայաստանն աշխատում են համագործակցության ակտիվ  զարգացում ապահովել բոլոր ոլորտներում

Գերմանիան ու Հայաստանն աշխատում են համագործակցության ակտիվ զարգացում ապահովել բոլոր ոլորտներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գերմանիայից, ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսում այս մասին նշեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը` ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության 

հռչակագրի ստորագրումը։ 

«Աշխատում ենք բոլոր ոլորտներում` բուհեր, քաղաքներ, տնտեսական, քաղաքական ուղղություններ։ Գերմանիայի մի քանի քաղաքներում գործում են Թումո կենտրոններ, որոնք լավ հնարավորություն են տեխնոլոգիական կրթության համար։ Ուզում եմ ընդգծել, որ գերմանական ընկերությունների մոտ մեծանում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Գերմանական ընկերությունները մեծ ներդրումներ կատարելուց առաջ հիմնովին ուսումնասիրում են միջավայրը և հուսալի, վստահելի գործընկերներ են այդ առումով։ Այդ համատեքստում շատ կարևոր են այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Վստահ ենք, այդ գործընթացը կտա իր արդյունքը», - ասաց Գերմանիայի կանցլերը։

Ֆրիդրիխ Մերցը նշեց, որ բարձր շահագրգռվածություն ունեն Հայաստանի ու Եվրոպայի մերձեցման հարցում։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հարցեր, որոնք վերաբերում են մի շարք ոլորտներին։ Մասնավորապես, էներգետիկ ոլորտում ավելի մեծ անկախության հասնելու համատեքստում։ Նա ընդգծեց, որ որոշ պայմանավորվածություններ արտացոլվել են վարչապետ Փաշինյանի հետ ստորագրած փաստաթղթում։ Գերմանիայի կանցլերն ընդգծեց, որ ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին, և մեծ շանս կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ տանելու հարցում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում