Քաղաքականություն

Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց

2 րոպեի ընթերցում

Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց

Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի համար ԵՄ խորքային ինտեգրման նոր հնարավորությունների ստեղծմանը՝ այդ թվում տնտեսական, էներգետիկ և ինստիտուցիոնալ ոլորտներում։

«Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Կոնկրետ նախագծերի շուրջ պայմանավորվածություն ունենք, Գերմանիան կօգնի Հայաստանին նաև մի շարք նախագծերում էներգամատակարարման ոլորտում ՝ այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնելու համար»,-ասաց Մերցը։

Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի հետ շատ կոնկրետ խոսել են այս մասին, ձեռք են բերել համապատասխան համաձայնություններ, որոնք նաև գրավոր արտահայտություն են ստացել։ Երկկողմ համաձայնություն կա մոտակա տարիներին սերտորեն աշխատել միասին։ «Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո պատմական շանս կա լայն, կայուն և եվրոպական հիմքի վրա դնել այս գործընթացը»,-նշեց Գերմանիայի կանցլերը; 

Ըստ նրա՝ Եվրոպան նույնպես մեծ գրավչություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում