Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի Երևանը դարձնում է համաշխարհային երաժշտական արվեստի կենտրոն։ 

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին ժամը 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման համերգը․ կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։

Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, կկատարի Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ 

Փառատոնի մյուս համերգներին ելույթ կունենան թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։ 

Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը, Բոյան Սուդիչը։ 

Փառատոնի շրջանակում առանձին համերգով կներկայացվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի պատվավոր անդամ Արվո Պյարտի ստեղծագործություններից՝ ի նշանավորումն կոմպոզիտորի 90-ամյակի։ 

Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը, ռազմավարական հովանավորը՝ Freedom Broker Armenia ընկերությունը, որի հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն կունենան վարպետության դասեր ստանալ և համատեղ համերգով հանդես գալ մաեստրո Ջանլուկա Մարչիանոյի հետ։

Երաժշտական իրադարձությունը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան+ջազ» տոնական համերգով։ 

Փառատոնը 2013 թվականին հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի:

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից անդամակցում է Եվրոպական փառատոնների ասոցիացիային` համապատասխանելով եվրոպական լավագույն փառատոնների չափանիշներին։ Ասոցիացիային անդամակցությունը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման գործում։

Հայերեն

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է