Աշխարհ

Կամբոջայում ավելի քան 11 հազար մարդ լքել է տները

1 րոպեի ընթերցում

Կամբոջայում ավելի քան 11 հազար մարդ լքել է տները

Կամբոջայի սահմանամերձ Օդդարմեանտիեյի նահանգից ավելի քան 11 հազար մարդ ստիպված է եղել լքել տները Թաիլանդի հետ հակամարտության սրման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Fresh News նորությունների պորտալը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

«Օդդարմեանտիեյի նահանգում 3503 ընտանիք կամ ընդհանուր առմամբ 11 հազար 138 մարդ լքել է սահմանամերձ շրջանները և անվտանգ կենտրոններ տեղափոխվել այն բանից հետո, երբ Թաիլանդի զինվորականները գրոհներ սկսեցին Կամբոջայի տարածքի վրա»,-ասված է հրատարակության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամբոջայի մի քանի նահանգներում բնակելի թաղամասերի հրետակոծության ֆոնին տարհանվել է ավելի քան 1150 ընտանիք։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանային շրջաններում մարտական գործողությունների սրումը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են զինադադարը խախտելու մեջ, իսկ Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում