Ճապոնիայում 30 մարդ է տուժել ուժգին երկրաշարժի պատճառով

1 րոպեի ընթերցում

Առնվազն 30 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել դեկտեմբերի 8-ի գիշերը Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին։ Նա ընդգծել է, որ այժմ զոհվածների կամ անհետ կորածների մասին տեղեկատվություն չկա:

Դեկտեմբերի 8-ի գիշերը 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Աոմորիի հյուսիսային պրեֆեկտուրայից արևելք: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ օջախն ընկած է եղել 50 կմ խորության վրա: Տեղի սեյսմոլոգները սկզբում հայտնել են 7,2 մագնիտուդի մասին, այնուհետև այն բարձրացրել են մինչև 7,6, բայց վերջին հաշվով սահմանել են 7,5 նշագիծը: Ստորգետնյա ցնցումներից հետո երկրի արևելյան և հյուսիսարևելյան ափի համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք. սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ Աոմորիի, Իվատեի և Հոկայդոյի պրեֆեկտուրաների ափամերձ գոտիով կարող է անցնել մինչև երեք մետր բարձրությամբ ալիք:

Երկրաշարժի պատճառով Ճապոնիայի ատոմային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել:    

Հայերեն Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել