Հայաստան

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի ՆԳ նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 8-ին տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին)  գրանցվել է հյուսիսային լայնության 39․92⁰ և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում