Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նպատակ ունի ցուցահանդեսով ներկայանալ Լեհաստանում

3 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց  հերթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին «Էսքիզավորում դասընթացի շրջանակներում բուհի Դիզայնի ֆակուլտետի ուսանողների կատարած աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը կրում է «Մի գծի պատմություն» խորագիրը, ՃՇՀԱՀ-ում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։

Դասընթացի յուրօրինակ արտացոլումը ներկայացնող ցուցահանդեսը տպավորեց ուսանողական վառ երևակայությամբ, գունեղ աշխատանքներով։

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի խոսքով՝ էսքիզավորումն ուսումնասիրվում  է ֆակուլտետի առաջին, երկրորդ կուրսերում։ 

«Դա հիմնական սկիզբն է, որով ուսանողը հասկանում է, թե ինչ է էսքիզի տեխնիկան, ինչը տալիս է հմտություն, ու դրանով ուսանողն ապագայում կարողանում է իր մտքերը փոխանցել թղթին՝ զգալով կոմպոզիցիոն, համաչափական, գունային  և այլ ասպեկտներ»,-նշեց դեկանը՝ հայտնելով, որ ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 120 ուսանող, իսկ ներկայացված աշխատանքների թիվը 1000-ից ավելի է։

Ըստ դեկանի՝ ցուցահանդեսը ոգևորում է ուսանողներին ուսումնական գործընթացում, ինչպես նաև ձևավորում ձգտում՝ իրենց ապագա աշխատանքներով բավարարելու ցուցահանդեսի պահանջները և նույնպես ներկայացված լինելու։

Ցուցահանդեսի ավարտին ֆակուլտետի համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքներն ու հեղինակները, որոնց  տրամադրվում են վկայականներ՝ ինչպես մասնակցության, այնպես էլ  մրցանակային տեղ զբաղեցնելու վերաբերյալ։

Այդ ամենը, Մելիքյանի համոզմամբ, մեծ մոտիվացիա է այն ուսանողի համար, ով դեռ պետք է ինքնաարտահայտվի։

Անդրադառնալով ներկայացված աշխատանքները հետագայում այլ հարթակներում ներկայացնելուն՝ Մելիքյանն ընդգծեց՝ ցուցահանդեսը ֆակուլտատիվ դասընթացների շարքին է պատկանում և նպատակ են հետապնդում ուսանողի մեջ զարգացնել տվյալ ուղղության հմտությունը։ Այդուհանդերձ, մտահղացում կա համալսարանի օժանդակությամբ այն ներկայացնել որպես շրջիկ ցուցահանդես՝  խոշոր նախագծային կամ գեղարվեստական կրթօջախներում։ 

Ի դեպ, ցուցահանդեսը Լեհաստանում ներկայացնելու առաջարկ է եղել որտեղ գործընկերները հետաքրքրված են էսքիզավորման առարկայով։

«Մենք կապ ենք պահում, և եթե հաջողվի՝ այնտեղ ևս կներկայացնենք այս ցուցահանդեսը»,-հույս հայտնեց դեկանը։

Միջավայրի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Վարդանյանը ցուցահանդեսին մասնակցությունը բնութագրեց որպես ավելին անելու մոտիվացիա։ 

«Գնահատվում է մեր աշխատանքը, երկրորդ հայացքով ծանոթանում ենք մեր գործերին, ինչը ոգևորիչ է՝ հետագայում ավելի լավ ներկայանալու համար»,-եզրափակեց ցուցահանդեսի մասնակիցը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի ցուցահանդեսը ներկայացվի նաև այլ հարթակներում։ 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն