Ռուսաստան

Ռուսաստանը սահմանափակում է FaceTime-ի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը սահմանափակում է FaceTime-ի աշխատանքը

Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը սահմանափակումներ է մտցնում FaceTime ծառայության նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսկոմնադզոր»-ից հայտնել են, որ որոշումը պայմանավորված է այն փաստով, որ  ըստ իրավապահ մարմինների՝ FaceTime-ն օգտագործվում է երկրում ահաբեկչական գործողությունները համակարգելու, ահաբեկիչներ հավաքագրելու, քաղաքացիների նկատմամբ խարդախություններ և այլ հանցագործություններ կատարելու համար։ 

FaceTime-ից օգտվողների քանակը մեծացել էր այն բանից հետո, ինչ Ռուսաստանում սկսել էին խափանումներ արձանագրվել WhatsApp և Telegram հավելվածներով կատարվող զանեգրի ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում