Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը հատկացվող գումարն ավելացավ ևս 2.16 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին հատկացվող գումարն ավելացավ ևս 2.16 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում:

«Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ, ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք լրացնել գումարը ևս շուրջ 2.16 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարար Անդրեասյանն ընդգծեց՝ արդեն կարելի է փաստել, որ կամավոր ատեստավորման համակարգը կայացել և զարգանում է:

«Այսօր արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են»,-նշեց ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ 2025 թվականին ատեստավորման համար դիմել է ավելի քան 8400 ուսուցիչ:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն