Եվրոպա

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը դադարեցվել է. Լեհաստանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը դադարեցվել է. Լեհաստանի ԱԳ նախարար

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը վերջնականապես դադարեցվել է: 

Ինչպես «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լեհական լրատվամիջոցները, Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած բանակցություններից հետո որոշում է կայացվել, որ նման կառույց «այլևս գոյություն չունի»։ Հանդիպման մյուս մասնակիցները դեռևս նման հայտարարություններով հանդես չեն եկել։

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել էր 2002 թվականին։ Նպատակը Ռուսաստանի և դաշինքի անդամ երկրների միջև համագործակցությունն ու համակարգումը զարգացնելն էր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում