Աշխարհ

Ինդոնեզիան աղետաբեր հեղեղումների պատճառով կարող է չեղարկել հանքարդյունաբերողների թույլտվությունները

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան աղետաբեր հեղեղումների պատճառով կարող է չեղարկել հանքարդյունաբերողների թույլտվությունները

Ինդոնեզիան կչեղարկի հանքարդյունաբերության թույլտվությունները, եթե պարզվի, որ այդ գործունեությունն իրականացնող ընկերությունները խախտել են կանոնները Սումատրա կղզում, որը լայնածաված վնասներ է կրել ջրհեղեղի հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի էներգետիկայի նախարարը։

Երկրում վերջին օրերի հեղեղումների համատեքստում խիստ սրվել են հարցերը անտառահատման հետ կապված։ Շատերը նշում են, որ անտառահատումներն են պատճառը, որ տեղատարափ անձրևները նման աղետալի հետևանքներ են ունենում։ 

Իսկ հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվն Ինդոնեզիայում հասել է 800-ի, 564 մարդ անհետ կորած է համարվում Արևմտյան Սումատրայում, Հյուսիսային Սումատրայում և Աչեհում։ 

Երկրում սողանքների հետևանքով վնասվել են էլեկտրակայաններ, փակվել են ավտոճանապարհներ, ինչն ավելի է բարդացնում փրկարարների աշխատանքը։ 

Էներգետիկայի նախարար Բահլիլ Լահադալիան Արևմտյան Սումատրայի տարհանված բնակիչներին ասել է, որ կքննարկի ընկերությունների հանքարդյունաբերական թույլտվությունները չեղյալ համարելու հարցը, եթե պարզվի, որ նրանք խախտել են կանոնները։

Ցիկլոնային տեղումները ևս շուրջ 200 մարդու կյանք են խլել Մալայզիայում ու Թաիլանդում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում