2025-ին պետբյուջեի դեֆիցիտը չի գերազանցի 5 տոկոսը. ՀՀ ֆինանսների նախարար
1 րոպեի ընթերցում

Պետական բյուջեի դեֆիցիտը 2025 թվականին չի գերազանցի 5 տոկոսի շեմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2025 թվականի բյուջեի կատարման ընթացքի մեր վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5.5 տոկոս բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում՝ պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը»,-ասաց Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ այս ցուցանիշը հնարավորություն է տալիս 2026 թվական մուտք գործել կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով: