Հայաստան

«Համաճարակային ֆիլտր»-ի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը կանցնի հեռավար ձևաչափի. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

«Համաճարակային ֆիլտր»-ի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը կանցնի հեռավար ձևաչափի. Ավանեսյան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում համատեղ ներդրել են «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը կանցնի հեռավար ձևաչափի։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում:

Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 - 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:

Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։

Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի»,– գրել է նախարարն՝ ընդգծելով, որ գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը  նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում