Ֆասթ Բանկը մասնակցել է Տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակին

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառմանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի շրջանակում Ֆասթ Բանկը պարգևատրվել է թատրոնի շենքին նոր շունչ հաղորդելու համար։ 

«Թատրոնն սկսվում է ոչ թե ներկայացումից, այլ՝ մուտքից, և այստեղ ամեն ինչ պետք է լինի գեղագիտական առումով լուծված։ Այս տեսանկյունից Ֆասթ Բանկի կատարած աշխատանքն ընտիր է։ Գիտեմ, որ Բանկն աջակցում է ոչ միայն մեր թատրոնին, և դա շատ գովելի է։ Դա նշանակում է, որ Բանկի ղեկավարները ճիշտ են գնահատում արվեստի դերը, իսկ մենք՝ այդ համագործակցությունը», - նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Ֆասթ Բանկի հովանավորությամբ հիմնովին վերանորոգվել են թատրոնի ենթակառուցվածքները։

Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն՝ Ֆասթ Բանկը մշտապես աջակցում է մշակութային կենտրոններին, և ուրախ ենք, որ այս անգամ ևս կարողացանք նպաստել թատրոնի արդիականացմանը՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ փոքրիկ հանդիսատեսի և նրանց ուղեկցողների համար»։

Ֆասթ Բանկը մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրների լուծմանը։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ