Ռուսաստանում հաստատել են, որ Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման
1 րոպեի ընթերցում

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, Վրաստան ուղևորվող ռուսական Midvolga 2 նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով նավը թեթև վնասվել է, անձնակազմի 13 անդամները չեն տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունից։
«Դեկտեմբերի 2-ին, ժամը 8:00-ին հաղորդագրություն է ստացվել Սև ծովում ռուսական Midvolga 2 նավի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին», - նշել են գերատեսչությունում:
Ավելի ուշ գերատեսչությունից ՏԱՍՍ-ին նաև հայտնել են, որ նավն առանց աջակցության հասել է թուրքական Սինոպի նավահանգիստ։
Ռուսական դրոշի ներքով նավարկող 140-մետրանոց լցանավը հարձակման էր ենթարկվել Թուրքիայի ափերից 80 մղոն հեռավորության վրա։ Այն տեղափոխում էր արևածաղկի ձեթ։
Ավելի վաղ Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ թուրք պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ անհրաժեշտ հաղորդագրությունները փոխանցվել են համապատասխան կողմերին, այդ թվում՝ Ուկրաինայի իշխանություններին։