Ռազմական

Սուրեն Պապիկյանն ու Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու  Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում