Աշխարհ

Ուկրաինայի դատարանը հեռակա կարգով կալանք է սահմանել կոռուպցիայի գործում ներգրավված Թիմուր Մինդիչի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի դատարանը հեռակա կարգով կալանք է սահմանել կոռուպցիայի գործում ներգրավված Թիմուր Մինդիչի նկատմամբ

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը կալանավորման որոշում է կայացրել գործարար Թիմուր Մինդիչի նկատմամբ, որը ներգրավված է «Էներգոատոմ» ընկերությունում կոռուպցիայի գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը։

«Մինդիչը հեռակա կարգով կալանքի է դատապարտվել։ Հետաքննությունը Մինդիչին համարում է էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմաների միջոցով փողերի ստացմամբ և լվացմամբ զբաղված խմբի ղեկավար»,- նշված է լրատվամիջոցի տելեգրամյան ալիքում։

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նոյեմբերի վերջին հետախուզում էր հայտարարել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմակից, գործարար Թիմուր Մինդիչի և նրա գլխավոր ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ, որոնք հասցրել էին լքել երկիրը։ 

Նոյեմբերի 11-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հատուկ գործողության արդյունքներով մեղադրանք էր առաջադրել էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի մեջ ներգրավված հանցավոր կազմակերպության յոթ անդամների, այդ թվում՝ Մինդիչին։ Գործում շրջանառվում է նաև երկրի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովի անունը։ Այս գործի շրջանակում Ուկրաինայի Գերագույն ռադան նոյեմբերի 19-ին բավարարել էր Գերման Գալուշչենկոյին արդարադատության, իսկ Սվետլանա Գրինչուկին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնից հեռացնելու առաջարկը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում