Հայաստանն ու Ջամայկան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունն ու Ջամայկան դեկտեմբերի 1-ին տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տարեդարձի առթիվ ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
🇦🇲🤝🇯🇲 Today marks the 30th anniversary of the establishment of diplomatic relations between #Armenia & #Jamaica.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) December 1, 2025
We look forward to further expanding cooperation in areas of mutual interest. pic.twitter.com/UdoDYPRk05
«Այսօր լրանում է Հայաստանի և Ջամայկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք անհամբեր սպասում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանը»,-ասված է արտաքին գերատեսչության գրառման մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский