Եվրոպա

Եվրոպական տասնհինգ երկրներ պաշտպանական ներդրումների ծրագրի միջոցով Ուկրաինային օգնելու պատրաստակամություն են հայտնել

1 րոպեի ընթերցում

Եվրոպական տասնհինգ երկրներ պաշտպանական ներդրումների ծրագրի միջոցով Ուկրաինային օգնելու պատրաստակամություն են հայտնել

Եվրամիության՝ պաշտպանական ներդրումների համատեղ ծրագրի շրջանակում վարկավորվելու հայտ ներկայացրած 19 երկրներից 15-ը նախատեսում են օգնել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թոմա Ռենիեն։

Նա չի պարզաբանել, թե որքան է կազմելու այս ծրագրի միջոցով Ուկրաինային տրամադրվելիք աջակցության չափը, նշելով միայն, որ խոսքը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների մասին է, ինչն, ըստ նրա, վկայում է ուկրաինական կողմին ցուցաբերվող ծանրակշիռ աջակցության շարունակականության մասին։

Բրյուսելում դեկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Ռենիեն գաղտնիության նկատառումներով չի հրապարակել նաև Ուկրաինային աջակցություն չնախատեսած 4 երկրների անվանումները։  

Բանախոսը տեղեկացրել է, որ ուսումնասիրվելուց հետո անհրաժեշտ պայմաններին համապատասխանող ծրագրերը ներկայացվելու են ԵՄ խորհրդի գնահատմանը։ Վերջինիս կողմից հաստատվելուց հետո ծրագրերը կֆինանսավորվեն և կիրականացվեն։ Նշվել է, որ Եվրահանձնաժողովն արդեն ստացել է բոլոր ծրագրերը, որոնց գնահատումը նախատեսում է ավարտել դեկտեմբերին կամ 2026 թվականի սկզբին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում