Հայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ-ն ներկայացրել է նախորդ շաբաթվա ծառայության վիճակագրությունը

3 րոպեի ընթերցում

Երևանի պարեկները նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4715 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 ավտոմեքենա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հայտնաբերվել է, մասնավորապես, ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 735, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 452, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 305, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և 1545 այլ իրավախախտում։ 142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 187-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 100-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 94-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 459 առանց ձմեռային անվադողերի: 10 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 77 անձ։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13120 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։ 

Հայտնաբերվել է ոչ սթափ 196 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 352, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 14 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 2654, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 127, վարելու ընթացքում ծխելու՝ 359, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 596, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 94, արագության գերազանցման՝ 2304 և 3985 այլ իրավախախտում։ 354 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 609-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 832-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 34 բեռնատար, 135-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 685-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 79 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 31 անձ։

 

 

 

 

 

 

 

 

 

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար