Անահիտ Ավանեսյանը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ԺՊ Արտակ Ջումայանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին:
«Ուրախ եմ, որ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը: Մեր առաջնահերթ նպատակներից է, որ կենտրոնը մեր երկրում այս ոլորտի համար դառնա նաև մեթոդական և մասնագիտական ուղղորդիչ դերակատարություն ունեցող հաստատություն: Վստահ եմ, որ պարոն Ջումայանի մասնագիտական փորձն ու հարուստ գիտելիքները կարևոր դեր կունենան կենտրոնի արագ ու արդյունավետ զարգացման գործում»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանի խոսքերն են մեջբերված Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում կենտրոնի ղեկավարումն իրականացրած գործընկերներին՝ կառավարման անցնցում ընթացքի համար։
Քննարկվել են նաև կենտրոնի առաջիկա զարգացման ուղղություններն ու ծրագրերը։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ջումայանը 2025 թվականի դեկտեմբերի 1-ից ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: