Հասարակական

Մայր Աթոռի դիվանապետը հայտնել է, թե որ դեպքում կդադարեցնի պաշտոնավարումը և կթողնի կարգը

2 րոպեի ընթերցում

Մայր Աթոռի դիվանապետը հայտնել է, թե որ դեպքում կդադարեցնի պաշտոնավարումը և կթողնի կարգը

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել է, թե ներկայում պաշտոնավարումը դադարեցնելու մտադրություն չունի, սակայն չի բացառում նման քայլ, եթե այն անհրաժեշտ դառնա եկեղեցու շահերի տեսանկյունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոգևորականն այս մասին ասել է դեկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Երբ գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ և օգտակար է, ես ցանկացած քայլ պատրաստ եմ անել։ Ոչ միայն դադարեցնել պաշտոնավարությունս, այլև ընդհանրապես կարգս թողնել։ Այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց ես չեմ պատրաստվում անել մի գործողություն, որը կարող է ենթադրել, թե այն, ինչ ինձ վերագրվում է, ճիշտ է»,-նշել է նա։

Խաչատրյանը կրկին ընդգծել է, թե իրեն վերագրվող տեսանյութերը կեղծ են, իսկ որևէ սպառնալիք կամ ճնշում չի կարող ստիպել իրեն հրաժարվել իր համոզմունքներից։ Նրա խոսքով՝ ինքը ակամա հայտնվել է «որոշ քաղաքական և հասարակական գործընթացների կենտրոնում»։

«Հայկական Վիկիլիքս» անվանմամբ տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին հրապարակել է ինտիմ բնույթի տեսագրություն, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն գլխավոր դատախազություն հաղորդում էր ուղարկել՝ նշելով, որ նրա անձնական կյանքի գաղտնիությունը ենթադրաբար կոպիտ կերպով խախտվել է։ Դատախազությունն այն փոխանցել էր Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն հետագայում հայտնել էր, որ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսանյութերում պատկերված անձը հենց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ հայտարարություն են տարածել՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին՝ անտեսելով տեսանյութերը։   

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում