Նեթանյահուն իրեն ներում շնորհելու խնդրանքով դիմել է Իսրայելի նախագահին

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական ​​​​գործընթացների ֆոնին նախագահական ներում ստանալու պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը։

«Վարչապետ Նեթանյահուն նախագահական ներում ստանալու պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահին», - հաղորդել է հեռուստաալիքի լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի գրասենյակը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ ստանալու մասին, որում ամերիկացի առաջնորդը կոչ էր անում դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը և ներում շնորհել վարչապետին։ Հերցոգը պատասխանել էր՝ նշելով, որ անհրաժեշտ կլինի նախագահական ներում հայցող անձի պաշտոնական խնդրանքը։

2024 թվականի դեկտեմբերին Թել Ավիվի շրջանային դատարանում սկսվել են Իսրայելի վարչապետի դեմ գործերի վերաբերյալ երկարատև լսումները։ Նեթանյահուի նկատմամբ իրականացվում է մի քանի քրեական հետաքննություն։ Կաշառակերության ամենալուրջ մեղադրանքները ներկայացված են այսպես կոչված «գործ 4000»-ով, որը վերաբերում է երկրի հեռահաղորդակցության խոշորագույն խմբի՝ Bezeq-ի համար լոբինգին՝ ընկերության կողմից վերահսկվող Walla առցանց լրատվական կայքում Նեթանյահուի դրական լուսաբանման դիմաց։

Նեթանյահուի դեմ առաջադրվել են խարդախության և վստահության խախտման մեղադրանքներ ևս երկու գործով։ Առաջինը վերաբերում է մեղադրանքներին, համաձայն որոնց Նեթանյահուն թանկարժեք նվերներ՝ բացառիկ սիգարներ և շամպայն է ստացել հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչինից, որոնց ընդհանուր արժեքը քննիչները գնահատում են գրեթե 300,000 դոլար։ Քննիչները կարծում են, որ նվերների դիմաց Նեթանյահուն լոբինգ է արել օլիգարխի անձնական և գործարար շահերի համար։

Մյուս գործը վերաբերում է վարչապետի փորձերին՝ բանակցելու երկրի ամենամեծ մեդիա խմբերից մեկի՝ Yedioth Ahronoth-ի սեփականատիրոջ հետ։ Վարչապետի գործունեության բարենպաստ լուսաբանման դիմաց պետք է ընդունվեր օրենք, որը կսահմանափակեր Yedioth Ahronoth-ի մրցակից Israel Hayom անվճար թերթի գործունեությունը։ 

Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ այս մեղադրանքների նպատակը իրեն վարչապետի պաշտոնից հեռացնելն է։

 

 

 

 

 

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ