Վրաստան

ՀՀ դեսպանությունը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի ամանորյա բարեգործական տոնավաճառին

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանությունը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի ամանորյա բարեգործական տոնավաճառին

Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում տեղի է ունեցել Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի (IWA Georgia - International Women's Association) կողմից կազմակերպվող ամանորյա ավանդական բարեգործական տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանության փոխանցմամբ՝ տաղավարում ներկայացված են եղել հայկական մի շարք ապրանքատեսակներ, ավանդական ուտեստներ և խմիչքներ։ Տոնավաճառում իրենց ձեռագործ աշխատանքներն են ներկայացրել նաև ՀՀ-ից ժամանած Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները։ 

Նշվում է, որ հայկական տաղավարը մեծ հետաքրքրության է արժանացել տոնավաճառի այցելուների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում