Աշխարհ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունն այսուհետ կգլխավորի Ռուստեմ Ումերովը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունն այսուհետ կգլխավորի Ռուստեմ Ումերովը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար՝ փոխարինելով պաշտոնից ազատված Անդրեյ Երմակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Զելենսկու կայքում հրապարակված հրամանագրին։

«Ումերովը մասնակցելու է ԱՄՆ-ի և Ուկրաինայի այլ միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացին՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»,-ասվում է հրամանագրում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Երմակի հրաժարականի մասին։ Նույն օրը հակակոռուպցիոն մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել նրա տանը և աշխատավայրում։ Երմակը չի հստակեցրել՝ ինչպես և երբ է մեկնելու առաջնագիծ։

Այնուհետև Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ պատրաստվում է մեկնել առաջնագիծ։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում