Աշխարհ

Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարը Անդրեյ Երմակը հայտարարել է ռազմաճակատ մեկնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարը Անդրեյ Երմակը հայտարարել է ռազմաճակատ մեկնելու մտադրության մասին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ պատրաստվում է մեկնել առաջնագիծ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Post-ի թղթակից Քեյթլին Դորնբոսը՝ հրապարակելով Երմակի տեքստային հաղորդագրությունը։

Նրա խոսքերով՝ այս որոշումն ընդունել է իր դեմ ուղղված մեղադրանքների, քննադատությունների և ճնշման պատճառով։

«Ես մեկնում եմ առաջնագիծ և պատրաստ եմ ցանկացած բռնաճնշման։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ։ Ինձ խայտառակեցին և չպաշտպանեցին իմ արժանապատվությունը, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Կիևում եմ։ Ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար։ Ինձ զայրացնում է իմ հասցեին ուղղված կեղտը, և ավելի է զայրացնում ճշմարտությունը իմացողների կողմից աջակցության բացակայությունը»,-ասել է Երմակը։

Նոյեմբերի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Երմակի հրաժարականի մասին։ Նույն օրը հակակոռուպցիոն մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել նրա տանը և աշխատավայրում։ Երմակը չի հստակեցրել՝ ինչպես և երբ է մեկնելու առաջնագիծ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում