Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Ցավում ենք Թաիլանդում, Ինդոնեզիայում և Մալայզիայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ, որոնք մարդկային զգալի կորուստների և լայնածավալ ավերածությունների են հանգեցրել: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում աղետի զոհերի ընտանիքներին և մաղթում ուժ ու արագ ապաքինում բոլոր տուժածներին»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ:

Նշենք, որ Guardian-ի տվյալներով՝ վերջին օրերին Ինդոնեզիայիայում Թայլանդում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասնել է շուրջ 350-ի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում