Թուրքիայի Սև ծովի ափերի մոտ ռուսական լցանավերում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Սև ծովի ափերի մոտ գրեթե միաժամանակ հրդեհ է բռնկվել ռուսական նավթային երկու լցանավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հրդեհված առաջին նավը Հնդկաստանից Ռուսաստան ուղևորվող Kairos լցանավն է։ Նշվում է, որ լցանավը պայթել է ծովային ականի վրա՝ գտնվելով Թուրքիայի ափից 28 ծովային մղոն հեռավորության վրա։

Թուրքական ծովագնացության վարչությունը հաստատել է, որ նավում հրդեհ է բռնկվել արտաքին ազդեցության հետևանքով։
Լցանավի անձնակազմի 25 անդամ հաջողությամբ տարհանվել է։

Ավելի ուշ հաղորդվել է նաև երկրորդ՝ Virat լցանավի հրդեհի մասին, որը նույնպես ռուսական ուղղությամբ էր շարժվում և գտնվել է Թուրքիայի ափից մոտ 35 ծովային մղոն հեռավորության վրա։ Նրա 20 հոգանոց անձնակազմը ևս տարհանվել է։

Թուրքական կողմը չի հայտնել մանրամասներ երկրորդ պայթյունի և հրդեհի պատճառների վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ երկու լցանավերն էլ եղել են դատարկ։

Հայերեն Русский

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները