«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթ. նախնական փուլը հաղթահարել է 26 հոգի

4 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

«Հայաստանի հմտություններ» ազգային 9-րդ մրցույթը կանցկացվի նոյեմբերի 28-29-ին՝ «Բջջային հավելվածների պատրաստում», «Վեբ տեխնոլոգիաներ», «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն», «Խոհարարություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» հմտությունների գծով: Երկու փուլով անցկացվող մրցույթին նախապես հայտագրվել է 91 մասնակից, որոնցից 26-ը հաղթահարել է նախնական փուլը: Մասնակիցները նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներ կամ շրջանավարտներ են, որոնք «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում հաղթող ճանաչվելու հետո հնարավորություն կունենան մասնակցելու «Աշխարհի հմտություններ» միջազգային ստուգատեսին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով մասնագիտական ուսուցման և կրթության ոլորտում գրանցված հաջողությունները: 

«Մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնցում կարևորվում են նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը և գործնական կարողությունների զարգացումը: Այս համատեքստում, կարծում եմ, «Հայաստանի հմտություններ» մրցույթի կազմակերպումը կարևոր խթան է, որը ցույց է տալիս, թե մեր ուսանողների գործնական կարողությունները որքանով են զարգացած և մրցունակ՝ ըստ միջազգային չափանիշների: Յուրաքանչյուր այսպիսի գործընթացի մասնակցությունն ու փորձառությունը ավելի են կոփում ու ուժեղացնում մասնակիցներին, որոնք, վստահաբար, իրենց ոլորտի վաղվա առաջատարներն են լինելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: 

Նա շնորհակալություն է հայտնել ուսումնական հաստատություններին, որոնք խրախուսել են ուսանողների մասնակցությունն այս կարևոր ստուգատեսին: Նախարարի տեղակալը հաջողություն և հաղթանակներ է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով, որ նրանց գրանցած արդյունքները հպարտության առիթ են:

Ելույթներով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը, ՄԱԿ-ի զարգացման  ծրագրի (ՄԱԶԾ) համակարգող Կարինե Սիմոնյանը, ինչպես նաև «Աշխարհի հմտություններ» կազմակերպության և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում միջազգային մրցույթների կազմակերպման առաջատար կառույցը «Աշխարհի հմտություններ» կազմակերպությունն է, որին այս պահին անդամակցում են 89 երկիր և տարածաշրջան: Հայաստանը 2012 թվականից դարձել է «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը:

Հայաստանի ազգային թիմը նախորդ տարիներին հաջող արդյունքներ է գրանցել՝ մասնակցելով տարբեր երկրներում կայացած «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթներին։ 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն