Վերապատրաստման ծրագիր՝ մանկապարտեզներում վաղ մանկության տարիքի խմբեր ձևավորելու նպատակով

4 րոպեի ընթերցում

Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի համայնքապետարանների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2025-2026 ուստարում կգործարկվեն վաղ մանկության տարիքի խմբեր: Համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբեր ձևավորելու պահանջն ամրագրված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի, ինչպես նաև զարգացման տարիքային առանձնահատկությունները՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվում են ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի,  դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ քննարկելու վաղ մանկության տարիքի խմբերի հետ աշխատանքի առանձնահատոկությունները: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտը նախարարության ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, կրթական ծրագրերի չափորոշչի բովանդակային փոփոխությանը, մասնագիտական զարգացմանը և այլն: Նախադպրոցական կրթության համակարգում նախանշվող կարևոր ծրագրերից է նաև վաղ մանկության տարիքի խմբերի գործարկումը: 

«Շուրջ մեկ տարի է՝ աշխատում ենք վաղ տարիքի երեխաներին նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկելու նախագծի շուրջ և արդեն իսկ ունենք փոփոխություններ՝ այդ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորությունների ապահովման ուղղությամբ: 9 մանկապարտեզում նախատեսվում է խմբերի գործարկում 12-24 ամսականների կամ 1-2 տարեկանների, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում՝ 6-12 ամսականների համար: Նախարարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում այս ծրագրի ներդրմանը, հանդիպումներ ենք ունեցել Առողջապահության նախարարության մասնագետների, ինչպես նաև մասնագիտական այլ կառույցների ներկայացուցիչների հետ՝ գնահատելու հնարավոր բոլոր ռիսկերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ հատկապես առաջին փուլում բարդություններն անխուսափելի են, ուստի նախադպրոցական մանկավարժներից և երեխաների խնամքով զբաղվող մասնագետներից մեծ պատասխանատվություն է ակնկալվում:

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է վերապատրաստումների արդյունավետությունը: Նրա խոսքով՝  անելիքները շատ են, և նախադպրոցական  կրթության ծրագրի այս բաղադրիչը հիմնաքարային է կրթության պետական քաղաքականության տեսանկյունից: 

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծրագրի մասնակիցների հետ հանգամանորեն քննարկել է հնարավոր խնդիրներն ու լուծումները: 

Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ  այն  կնպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ դասընթացի կազմակերպման և աջակցության համար: 

Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբերի հիմնման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Համաձայն ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի՝  մսուրի նշված ծառայությունների հասանելիություն պետք է  ապահովվի բոլոր խոշորացված համայնքներում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն