Ֆասթ Բանկը հովանավորել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» բարեգործական համերգը

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։

Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է․

«Այսօր հավաքվել ենք, որովհետև մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, մի փոքր կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք: Ես նկատի ունեմ ոչ միայն մեր երաժիշտներին, որոնք բեմ են բարձրանալու, նաև մեր հատընտիր հանդիսատեսին, նաև նկատի ունեմ մեր մշտական աջակից Ֆասթ Բանկին, որովհետև այն ամենն ինչ անում ենք տարվա ընթացքում, էդ ամեն ինչի պրոդուկտիվությունն առանց Ֆասթ Բանկի մասնակցության շատ ավելի ցածր կլիներ»: 

Ֆասթ Բանկը տևական ժամանակ է աջակցում է «Բարդերի» ակումբի գործունեությանը՝ հովանավորելով համերգները և փառատոնները։ Բարեգործական համերգները հնարավորություն են տալիս հանրությանը վայելել հեղինակային երգեր՝ միաժամանակ մաս կազմելով բարեգործական նախաձեռնություններին։ Հովանավորության շնորհիվ տոմսերի վաճառքն ազատված է ծախսային բեռից, ինչը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ  գործարար միջավայրն ու մշակույթը, սերտաճելով միմյանց, կարող են իրար օգտակար լինել․

«Եթե կա գործարար և չկա մշակույթ, ինչ իմաստ ունի այդ գործարարությունը, և ճիշտ հակառակը: Էդ աշխատանքը փոխադարձության մեջ գեղեցկացնում է մեր իրականությունը», - ասել է նա: 

Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ