ՀՀ դեսպանն ու Սլովակիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը քննարկել են երկկողմ կապերն առավել ընդլայնելու հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Համատեղության կարգով Ավստրիայում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Սլովակիայի միջև ամուր փոխհարաբերությունները և քննարկել են դրանք առավել ընդլայնելու հնարավորությունները:
Մտքեր են փոխանակվել ԵՄ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։
Հաղորդվում է, որ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, այդ թվում` կապուղիների ապաշրջափակմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: