Հոնկոնգում բնակելի շենքերում մոլեգնող հրդեհի զոհերի թիվն աճում է

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգում առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել բնակելի համալիրի մի քանի շենքում մոլեգնող հրդեհի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բնակվում է շուրջ 4600 մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 700 հրշեջ։ 

Հրդեհի մարման ժամանակ զոհվել է նաև 37-ամյա հրշեջ։ 

Ըստ որոշ տեղեկությունների՝ դեռ որոշ բնակիչներ շենքերում են գտնվում։ 

Հրդեհը դասակարգվել է 5-րդ՝ ամենաբարձր մակարդակի։

Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին։ 

Աշխարհ

Հոնկոնգում բնակելի շենքերում խոշոր հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել

Հայերեն