Հայաստան

Դիլիջանում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև էկոպարեկները, ոստիկանները, կամավորները

2 րոպեի ընթերցում

Դիլիջանում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև էկոպարեկները, ոստիկանները, կամավորները

Վերջին օրերին հանրապետության մի շարք մարզերի անտառային տարածքներում հրդեհների բռնկմամբ պայմանավորված՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ինտենսիվ աշխատում է տարբեր ուղղություններով։ 

ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Վարդազարյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Գեղարքունիքի մարզում հրդեհի ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին Փրկարար ծառայությունը տեղում մեծ թվով ուժեր է ներգրավել։  

«Մոտ 1400 փրկարար ծառայող մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին։ Հրդեհի տեմպը թուլացել է նոյեմբերի 22-ի երեկոյան, ինչը հնարավորություն տվեց մեր ուժերը տեղափոխել Տավուշի մարզ։ Այնտեղ նոյեմբերի 25-ից ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։ Ներգրավված է մոտ 800 փրկարար։  Ասեմ, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն փրկարարները, այլև էկոպարեկները, ոստիկանության ծառայողները, կամավորները։ Մենք նաև ներգրավել ենք ՀՀ պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, որի միջոցով ևս իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»,-ասաց Բագրատ Վարդազարյանը։  

Նա ընդգծեց, որ ներկայում եղած ուժերը բավարար են ու իրավիճակը վերահսկելի է։

Վերջին օրերին հրդեհ գրանցվել է Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում ևս։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում