Մարզեր

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Դիլիջանի համայնքապետարանից:

«Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում»,-ասված է հաղորդագրությունում:

Համայնքապետարանից հորդորում են պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում