Աշխարհ

Հնդկաստանում 9 մարդ է ձերբակալվել 800 000 դոլարի կողոպուտից հետո

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում 9 մարդ է ձերբակալվել 800 000 դոլարի կողոպուտից հետո

Հնդկաստանում ձերբակալվել է 9 մարդ 70 միլիոն ռուփի (գրեթե 800 000 դոլար) գողանալուց հետո։ Կողոպուտի ընթացքում զինված տղամարդիկ ներկայացել էին որպես պահուստային բանկի պաշտոնյաներ և թալանել ինկասացիայի մեքենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նոյեմբերի 24-ին Բենգալուրու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ևս 2 հոգու. 7 կասկածյալ ձերբակալվել էր ավելի վաղ։ Վերադարձվել է անցյալ շաբաթ գողացված գումարից 68,5 միլիոն ռուփի։

Հետաքննությունը շարունակվում է։

Կողոպտիչները ձևացել էին, թե Հնդկաստանի պահուստային բանկի աշխատակիցներ են։ Նրանք կանգնեցրել էին տրանսպորտային միջոցը՝ ասելով, որ պետք է ստուգեն այդքան մեծ գումարի տեղափոխման փաստաթղթերը։

Ըստ ոստիկանության՝ մեքենայում կանխիկ գումարը հսկող աշխատակցին և երկու անվտանգության աշխատակիցներին հրահանգվել է նստել ամենագնաց մեքենա, մինչ ավազակախմբի անդամներից մեկը վերահսկողություն է հաստատել կանխիկ գումար տեղափոխող մեքենայի նկատմամբ։

Ոստիկանությունը հայտնել է, որ ավազակախումբը փոխել է մեքենաները, օգտագործել կեղծ համարանիշներ և ընտրել է նվազագույն տեսախցիկներով վայրեր՝ կանխիկ գումարով արկղերը տեղափոխելու համար։

Նոյեմբերի 19-ից մի քանի նահանգում սկսվել է լայնածավալ հետապնդում, որին մասնակցել է ավելի քան 200 ոստիկան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում