ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նախարարն իր մասնակցության մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»–ում կատարած գրառման միջոցով՝ նշելով, որ զեկույցով ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները։
«Քննարկեցինք համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմները, գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը և ոլորտի թվայնացմանն առնչվող հարցեր»,– գրել է Գևորգ Պապոյանը։