Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն կհրապարակեն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ կապերի հետագա ամրապնդման նոր, հավակնոտ նպատակներ են ուրվագծվելու երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը նախատեսվում է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի միջև բանակցություններից հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ կապված Ռուսաստանի առաջնորդի Ղրղզստան կատարելիք այցի վերաբերյալ։

«Բանակցություններից հետո նախագահները կընդունեն համատեղ հայտարարություն: Այդ փաստաթուղթը սահմանում է նոր, հավակնոտ նպատակներ՝ երկարաժամկետ հեռանկարում երկկողմ կապերի հետագա ամրապնդման համար: Բացի այդ, կստորագրվեն մի շարք միջկառավարական, միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր», - նշվում է նյութերում:

Վլադիմիր Պուտինի պետական ​​այցը Ղրղզստան նախատեսվում է նոյեմբերի 25-ին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պետության ղեկավարը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 26-ին բանակցություններ կվարի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, իսկ նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահը կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Հայերեն Русский

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ

Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Սուրեն Գրիգորյանը հերքել է մարզերից Երևան մուտք գործող մեքենաների սահմանափակման մասին լուրերը

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

Հորդանանն արգելափակել է Telegram-ը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառները

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

Վարսերի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման համակարգով և նոր գույքով