Աշխարհ

Իսրայելի մի քանի սպա հեռացվել է աշխատանքից 2023 թ. հոկտեմբերի 7-ի ձախողման համար

2 րոպեի ընթերցում

Իսրայելի մի քանի սպա հեռացվել է աշխատանքից 2023 թ. հոկտեմբերի 7-ի ձախողման համար

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետը ծառայությունից ազատել է մի քանի բարձրաստիճան և ավագ սպայի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհները կանխելու գործում ձախողման հետ կապված շարունակական ստուգումների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը։

«Կիրակի օրը Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը կանչել է մի քանի ավագ հրամանատարի և նրանց հայտնել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների համար հրամանատարության պատասխանատվության կապակցությամբ նրանց նկատմամբ անձնական միջոցներ կիրառելու որոշման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

ԻՊԲ-ում 2023 թ. հոկտեմբերի 7-ի իրադարձությունները, երբ պաղեստինցի զինյալները ներխուժեցին Իսրայելի հարավ, որակել են «լուրջ, աղաղակող և համակարգային ձախողում»։

«Հոկտեմբերի 7-ին ԻՊԲ-ն չի կատարել իր գլխավոր առաջադրանքը՝ Իսրայել Պետության խաղաղ բնակչության պաշտպանությունը», - նշվում է հայտարարության մեջ։

Աշխատանքից հեռացված հրամանատարների ցուցակում են ռազմական հետախուզության (AMAN) ղեկավար գեներալ-մայոր Ահարոն Հալիվան, Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Օդեդ Բասյուկը, Հարավային ռազմական շրջանի հրամանատար գեներալ-մայոր Յարոն Ֆինկելմանը։

Մի քանի հրամանատարներ նկատողություն են ստացել կամ ենթարկվել տարբեր կարգապահական միջոցների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում