Տնտեսություն

ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է ՝ «DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունները գործում են իր վերահսկողության շրջանակից դուրս

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է ՝ «DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունները գործում են իր վերահսկողության շրջանակից դուրս

«DaoBit», «Orbis» և «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԿԲ–ն՝ քաղաքացիներին հորդորելով զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից։ 

«Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս  դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,– նշված է հայտարարության մեջ։ 

Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում (www.cba.am) հետևյալ հղումներով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում