Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։  

Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման, այս դեպքում՝ լող մարզաձևի մասսայականացմանը, միտված մրցաշարի անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև  հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես՝ մրցաշարերի կազմակերպմանը, լավարկմանը վերաբերող հարցեր: Մասնակիցները կիսվել  են իրենց տպավորություններով, ներկայացրել իրենց մարզումային պրոցեսը, պայմանները: Աշակերտները հանդես են եկել նաև ստեղծագործական կատարումներով:

Եզրափակիչ փուլը, որին  կմասնակցի 128 դպրոցական, կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում: Եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը: Այն կանցկացվի 2 տարիքային խմբում. 3-6-րդ դասարաններ և 7-12-րդ դասարաններ: Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում