Երևանի քաղաքապետարանը հորդորում է չվճարել ապօրինի տեղադրված կանգնակներով զբաղեցված հատվածներում կայանելու համար

1 րոպեի ընթերցում

Երևանում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների և արհեստական խոչընդոտների նկատմամբ ուժեղացված վերահսկողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ ավտոկայանատեղիների հատվածում պատահական քաղաքացիների կամ տնտեսվարողների կողմից տեղադրված կանգնակները խոչընդոտում են ինչպես երթևեկությանը, այնպես էլ օրինական կայանմանը։ Խնդրի լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար իրականացնում է ստուգայցեր։

Ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաբնույթ վարչական արձանագրություններ, իսկ հայտնաբերված արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ստուգայցերը շարունակական են և քաղաքացիներին հորդորում է չվճարել ապօրինի տեղադրված կանգնակների հսկողությամբ զբաղեցված տարածքներում կայանելու համար, քանի որ դրանք չունեն որևէ իրավական ուժ։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում