Աշխարհ

Դուբայում հնդկական կործանիչը վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ․ օդաչուն զոհվել է

1 րոպեի ընթերցում

Դուբայում հնդկական կործանիչը վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ․ օդաչուն զոհվել է

Դուբայի ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել հնդկական արտադրության «Թեջաս» տիպի կործանիչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքի մասին հայտնում է «DW»-ն՝ նշելով, որ օդաչուն մահացել է։

Դուբայի իշխանությունների տեղեկացմամբ՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, իսկ հրշեջները պայքարում են բռնկված հրդեհի դեմ։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը ցուցադրական թռիչքից հետո կորցրել է կառավարումը, ցածր թռիչքի ժամանակ բռնկվել է և ընկել է ավիաշոուի տարածքից մոտ 1,6 կիլոմետր հարավ։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են օդաչուի մահվան փաստը՝ նշելով, որ ստեղծվում է հատուկ հանձնաժողով՝ վթարի պատճառները պարզելու համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում