Աշխարհ

Բանգլադեշում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Բանգլադեշում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր

Բանգլադեշի կենտրոնական հատվածում առավոտյան տեղի ունեցած 5,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Hindustan Times-ը։ 

Պարբերականը նշում է, որ ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում՝ Կալկաթայում, ինչպես նաև հյուսիս-արևելյան նահանգներում։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Բանգլադեշի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում, շենքեր են վնասվել։ Մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից։ Գործակալությունը նշում է, որ երեք մարդ զոհվել է 6-հարկանի շենքի փլուզման պատճառով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում