Իրան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության, բայց այն պետք է լինի հավասարակշռված. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության, բայց այն պետք է լինի հավասարակշռված. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, բայց այն պետք է լինի լավ  հավասարակշռված և հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական The Economist հանդեսին տված հարցազրույցում:

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ՝ թելադրանքի: Մենք իրականում բաց ենք գործարքի համար, բայց արդար և հավասարակշռված, այլ ոչ թե միակողմանի գործարքի: Դա է խնդիրը», - ասել է նա:

Իրանի դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ հունիսին 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանը և Վաշինգտոնն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ: Բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: 

«Մենք շատ մոտ էինք համաձայնության, լավ փոխզիջման: Ես բոլորովին մտադիր չեմ խորանալ մանրամասնությունների մեջ, բայց եթե անհրաժեշտ է, մի օր դա կանեմ», - խոստացել է Արաղչին:

Նա բացատրել է, որ Իսրայելի հետագա պատերազմն ԱՄՆ աջակցությամբ վերջ դրեց այդ գործընթացին:

Անդրադառնալով հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից տեսչական ստուգմանը՝ նա հայտարարել է, որ դրա համար  գործակալությունն առայժմ չունի լիազորություն՝ նման նախադեպերի բացակայության պատճառով: 

Արաղչին նաև հավելել է, որ Իրանը ավերված միջուկային օբյեկտների փլատակներից հարստացված ուրանը չի հանի մինչև ԱԷՄԳ-ի հետ համաձայնության հասնելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում