Հայաստան

Անահիտ Ավանեսյանն այցելել է Կողբում կառուցվող բուժական ամբուլատորիայի շինհրապարակ

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանն այցելել է Կողբում կառուցվող բուժական ամբուլատորիայի շինհրապարակ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշում է: Նախարարն այցելել է ժամանակակից ենթակառուցվածքներով կառուցվող Կողբի բուժական ամբուլատորիայի շինհրապարակը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ Ավանեսյանը տեղում ծանոթացել է աշխատանքներին, շինավարտի վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ:

Սահմանամերձ համայնքի, ամբողջովին նոր չափորոշիչներով կառուցվող ամբուլատորիան, կվերազինվի նաև ժամանակակից բուժսարքավորումներով:

Այն կսպասարկի կցագրված 3600-ից ավելի բնակիչների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում