Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են. Կոբախիձե

1 րոպեի ընթերցում

Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են քաղաքական և տնտեսական ուղղություններով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, Թբիլիսիում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

Կոբախիձեն ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան ստեղծում են ամուր հիմք հետագա գործընկերության համար։ 

«Մենք ուրախ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Բարձր մակարդակի հաճախակի այցելությունները դրա ևս մեկ ապացույցն են։ Շնորհակալություն Վրաստան այցելելու համար. Ձեր անձնական աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մեր հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հայաստանի կառավարության հետ, և վստահ ենք, որ այս տեմպերով և դինամիկայով մենք զգալի հաջողությունների կհասնենք մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում», - ասել է Կոբախիձեն։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան