Քաղաքականություն

Հայաստանն ԱՄՆ-ին քաջալերել է վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ԱՄՆ-ին քաջալերել է վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը

Հայաստանը Միացյալ Նահանգների գործընկերներին քաջալերել է, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում Վրաստանի հնարավոր օգուտների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով իրար հետ կապ ունեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած այցը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի՝ Թբիլիսի կատարած այցը։ 

Կոստանյանն ընդգծել է, որ այդ օրերին Թբիլիսիում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչները իրենց քննարկումները կոորդինացրել են նաև Հայաստանի հետ։ 

«Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է նաև Թբիլիսին շահել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից։ Թույլ տվեք նաև ավելացնել մեկ այլ կետ․ մենք ինքներս էլ Միացյալ Նահանգների մեր գործընկերներին քաջալերում էինք և բավական երկար ժամանակ խոսում էինք այս մասին, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, և շատ ուրախ ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել»,-ընդգծեց Վահան Կոստանյանը։   

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում