Սոցիալական հարցեր

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի հերթականությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ ներկայում միանվագ նպաստը տարբեր է․300 000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում, 1 000 000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի համար, 1 500 000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում։

Թորոսյանի խոսքով՝ գործող համակարգը հաճախ չի ծառայում իր նպատակին․ որոշ ընտանիքներ հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում օգտվում են նպաստից ոչ հիմնական նպատակով, ինչն առաջացնում է երեխայի խնամքի հետ կապված բարդություններ։

«Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500 000 դրամ։ Սա նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ, և համահարթեցված մոտեցումը լավագույնս է ապահովում երեխայի ծննդյան պահին ընտանիքի ծախսերի փոխհատուցումը»,- ասաց նա։

Նա հավելեց, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, որպեսզի չազդի այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում