Տնտեսություն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Վրաստանի տարածքով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման միջոցով հանդիպումից մանրամասներ է հայտնել Գևորգ Պապոյանը։ 

Նշենք, որ ՀՀ Գևորգ Պապոյանը Վրաստանում է գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում՝ պատվիրակության կազմում։ 

Հայ նախարարն ավելի վաղ Վրաստանի գործընկեր Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում